Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Տրանշ 2 (Աշտարակ – Թալին)

 

Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ

 

Երկրորդ տրանշի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. մայիսի 30-ին:


Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ ընկերությունը:


Մինչև 18.07.2019թ. կապալառու կազմակերպությունն էր իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:


Մինչև 31.12.2019 կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունն էր ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:

 

Երկրորդ տրանշի շինարարության պայմանագրային գինն է 179,6 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ հարկերը: Վարկատու՝ Ասիական զարգացման բանկ:

Ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

  • ԱԶԲ-ի OCR ֆոնդից (սովորական վարկային միջոցներ)` 170 մլն ԱՄՆ դոլար
  • ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, հողերի օտարման և տարաբնակեցման մասով՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար

 

Երկրորդ տրանշով իրականացվող աշխատանքների նկարագիրը.

1. Աշտարակ – Թալին 42 կմ երկարության հատվածի վերակառուցում և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչև քառաշարք ճանապարհի:
2. Խորհրդատվական ծառայություններ և ծրագրի կառավարում. այդ թվում նաև ուսումնասիրությունների նախապատրաստում և ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերի, պլանների, շինարարության նկատմամբ վերահսկողության իրականացում, մրցութային փաստաթղթերի նախապատրաստում, գնումներ և կարողությունների հզորացում: 

 

Աշտարակ - Թալին

Ընդհանուր երկարություն

42 կմ, որից`
15.32 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիծ, իսկ 26.58 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի մինչև քառաշարք ճանապարհ լայնացման աշխատանքները և զուգահեռ երկրորդ ուղղու կառուցումը:

Ծածկի լայնություն

26.4 մ

Հիմնական աշխատանքներ

- Ներկայումս երկշարք ճանապարհի վերակառուցում քառաշարք ճանապարհի , 29+600 կմ ից մինչև 71+500 կմ;
- Ընդհանուր առումով ինը փոխհատումների վերակառուցում, որոնցից երեքը՝ վերգետնյա անցումներ են, իսկ վեցը՝ ստորգետնյա;
- Ընդհանուր քանակով 15 T-աձև հատումների կառուցում՝ տեղական ճանապարհների/ համայնքների հետ կապ ապահովելու նպատակով;
- Ուժեղացված բետոնյա կառույցները ներկայացնում են 18 գյուղատնտեսական անցումներ, որոնցից 10 տեխնիկայի, իսկ 8-ը՝ անցորդների համար և 124 ջրահեռացման և ջրամատակարարման համար:

Ծածկ

Ծածկը կպարունակի 18 սմ կոպճային բնական շերտ, 15 սմ ավազակոպճային ենթահիմքից, 18 սմ խճային հիմք և 26 սմ բետոնյա ծածկից

 

 

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված