Բնապահպանական կառավարման պլաններ
2012թ. Հայաստանի Հանրապետությունը 45 միլիոն դոլարին համարժեք վարկ է վերցրել Համաշխարհային բանկից՝ իրականացնելու Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը (ԿՆՃԲԾ)։ Ավելի ուշ կառավարությունը դիմել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար՝ 40 միլիոն դոլարին համարժեք գումարի չափով։ 2019թ. հունվարի 31-ին ՀՀ կառավարությունը երկրորդ անգամ է դիմել լրացուցիչ ֆինանսավորման համար 15 միլիոն դոլար չափով՝ Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Ակնկալվում է, որ լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կդառնա վերականգնել ևս 60 կմ տեղական և երկրորդային կենսական նշանակության ճանապարհներ՝ այդպիսով ծրագրի շրջանակներում վերականգնվող ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի (ընթացիկ երկու վարկերի և առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորման միջոցով)։
Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթը պատրաստված է Ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման համար, որը կից ներկայացվում է։
Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ- 2019
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման երրորդ տարվա 2018-2019թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության 14 ճանապարհների վերականգնման աշխատանքներ:
Կազմվել են վերականգնվող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերը և բնապահպանական կառավարման պլանները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր կմ 0+000-կմ 9+130 հատվածի վերականգնում
ՀՀ Արարատի մարզի Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 կմ 0+000+կմ 4+160 հատվածի վերականգնում
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մ4-Սևան-Ախթամար կոմպլեքս-Մ4 կմ 0+000-կմ 4+737 հատվածի վերականգնում
ՀՀ Լոռու մարզի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ կմ 0+000- կմ 7+183 հատվածի վերականգնում
ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր կմ 0+000- կմ 4+370 հատվածի վերականգնում
ՀՀ Սյունիքի մարզի Մ2-Նորավան կմ 0+000- կմ 4+344 հատվածի վերականգնում
ՀՀ Սյունիքի մարզի Հ46-Խոտ կմ 0+000- կմ1+963 հատվածի վերականգնում
ՀՀ Շիրակի մարզի Շիրակ-Կամո կմ 0+000- կմ 4+627 հատվածի վերականգնում
ՀՀ Վայոց ձորի մարզի Տ-9-21-Վարդահովիտ կմ 0+660- կմ 6+800 հատվածի վերականգնում
1.1 ՀՀ Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն կմ 0+000-կմ 0+949 հատվածի վերականգնում
1.2 ՀՀ Արարատի մարզի Տ-2-30 – Նորաշեն – Դվին - Հ9 կմ 0+000-կմ 1+940 հատվածի վերականգնում
1.3 ՀՀ Արարատի մարզի Տ-2-33 – Դեղձուտ կմ 0+000-կմ 1+360 հատվածի վերականգնում
1.5 ՀՀ Արարատի մարզի Տ-2-38 – Այգեզարդ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 1+910 հատվածի վերականգնում
1.8 ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին - Հ17 ավտոճանապարհի կմ 0+000-կմ 3+150 հատվածի վերականգնում
1.9 ՀՀ Լոռու մարզի Մ7 - Մեծ Պարնի – Ծաղկաբեր ավտոճանապարհի կմ 0+000-կմ 6+240 հատվածի վերականգնում
1.10 ՀՀ Շիրակի մարզի Մ1 – Հայրենյաց – Տուֆաշեն -Հ83 ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+872, կմ 0+000-կմ 1+580 հատվածի վերականգնում
1.11 ՀՀ Վայոց ձորի մարզի Տ-9-21 – Հորբատեղ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 6+475 հատվածի վերականգնում
1.12 ՀՀ Վայոց ձորի մարզի Մ2 – Գետափ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածի վերականգնում
1.14 ՀՀ Տավուշի մարզի Մ4 – Գետահովիտ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 1+404.71 հատվածի վերականգնում
1.15: ՀՀ Գեղարքունիքի մարզի Մ-11- Ախպրաձոր ավտոճանապարհի ԿՄ 0+000+ ԿՄ 14+480 հատվածի վերականգնում