Սոցիալական ազդեցություն և վերաբնակեցում

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ

 

Սոցիալական ազդեցության գնահատումը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կարևոր բաղադրիչներից մեկն է, որի հիմնական նպատակն է հասցեագրել Ծրագրի իրականացման շրջանակներում հնարավոր սոցիալական ազդեցությունները և ճանապարհի առանձին հատվածներում պահանջվող հողերի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) խնդիրները:
Հողերի օտարում և տարաբնակեցում պահանջող յուրաքանչյուր ենթածրագրի (Տրանշի) համար մշակվում և իրականացվում են Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրեր (ՀՕՏԾ)` համաձայն Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության, ինչպես նաև՝ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակների:
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Ծրագրի Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ): Վերջինս հիմք է հանդիսանում յուրաքանչյուր ենթածրագրի ՀՕՏԾ-ների մշակման և իրականացման համար և մանրամասն անդրադառնում է Ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին:

ԱԶԲ Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականությունը և Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը հիմնված են հետևյալ հիմնական սկզբունքների վրա.

Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի` փնտրելով նախագծային այլընտրանքներ:
Փոխհատուցման/վերականգնման չափը պետք է ապահովի ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ)՝ ծրագրի իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը։
ԱԵԱ-ին պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:
Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:
Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և/կամ վերականգնման գործընթացի իրականացման համար:
Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունները և խոցելի խմբերը: Նրանց պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու համար:
Փոխհատուցումն ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման իրավունքի տալը:

Տրանշ 1-ի (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ) շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներ չկան:

Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն է առաջացել, որի նպատակով մշակվել է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր:

Տրանշ 3-ի (Թալին-Գյումրի) շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն է առաջացել, որի նպատակով մշակվել է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր: