Իրավիճակը ճանապարհներին. 01.04.2023
+++
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրիի, Աշտարակի և Դիլիջանի տրածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վերջին հրատապ նորությունները
Ժամանակավորապես կփակվի Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհի երթևեկությունը
18-04-2026Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։
Կարդալ ավելինԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Մ-1 ճանապարհին
18-04-2026«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
Կարդալ ավելինԻսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
13-04-2026Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից։
Կարդալ ավելին