Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Արմավիրի, Բաղրամյանի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր:
 
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-40 մետր։ Սիսիանի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 12.01.2026

12-01-2026

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 11.01.2026

11-01-2026

Բուք՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 10.01.2026

10-01-2026

Ձյուն, մերկասառույց՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին