Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2025
01-12-2025
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։
Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են աղ-ավազով մշակման աշխատանքներ:
+++
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։
Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Ճանապարհը ժամանակավորապես կփակվի
29-05-2026Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։
Կարդալ ավելինՔարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին
21-04-2026Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։
Կարդալ ավելինԺամանակավորապես կփակվի Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհի երթևեկությունը
18-04-2026Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։
Կարդալ ավելին