Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ի դրությամբ, Հ-19 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6-րդ կմ (Օշական) հատվածում տեղի է ունեցել քարաթափում։
Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

 

+++


Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր: Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

+++



Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Արմավիրի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ, տեսանելիությունը՝ 20-50 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրազեկում

27-08-2026

Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը

19-08-2026

Վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

18-08-2026

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկում ենք Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Կարդալ ավելին