Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2024
![](/uploads/urgent_news/uvdtcd5rsrdqz2o04fyx6rjtq.jpg)
02-12-2024
Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
+++
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Աշոցքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Տավուշի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
12-01-2025Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելին