Իրավիճակը ճանապարհներին. 06.02.2023

06-02-2023
Փետրվարի 6-ին՝ ժամը 20:00 դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանից մինչև Ծիլքար ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Թալին-Լանջիկ ավտոճանապարհին և Անիի տարածաշրջանում բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
+++
 
Փետրվարի 6-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է, կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհը դժվարանցանելի է։
 
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սասնաշեն-Դավթաշեն ճանապարհահատվածում բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
+++
 
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։35-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։
 
Ճանապարհը դժվարանցանելի է։
 
+++
 
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։20-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։
 
+++
 
Փետրվարի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։
 
Բքի պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ուժեղ բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին