Ճանապարհների վիճակը 06.12.2020

06-12-2020

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Աշոցքի, Տաշիրի, Լոռու տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Արարատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

+++


ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում  է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Ջաջուռի, Քեթիի, Ստեփանավանի, Վարդենյաց լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 13.02.2025

13-02-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 12.02.2025

12-02-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 11.02.2025

11-02-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին