Իրավիճակը ճանապարհներին. 06.12.2022

06-12-2022

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Տավուշի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++


Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։

Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Պայթեցում՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում

15-04-2024

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Իրազեկում վարորդներին

11-04-2024

Սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 29.03.2024

29-03-2024

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին