Իրավիճակը ճանապարհներին. 07.02.2023
+++
Փետրվարի 7-ին՝ ժամը 11:00 դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Փետրվարի 7-ին՝ ժամը 10:30 դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
+++
Փետրվարի 7-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։
Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։
Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Զանգեր կոչվող հատվածում բուք է։
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին
21-04-2026Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։
Կարդալ ավելինԺամանակավորապես կփակվի Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհի երթևեկությունը
18-04-2026Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։
Կարդալ ավելինԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Մ-1 ճանապարհին
18-04-2026«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
Կարդալ ավելին