Իրավիճակը ճանապարհներին. 07.02.2024

07-02-2024
Փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
+++
Փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Սպիտակ- Լուսաղբյուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
+++
Փետրվարի 7-ին՝ ժամը 10։35-ի դրությամբ, բքի պատճառով Սպիտակ-Լուսաղբյուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Փետրվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Մ-4 միջպետական ճանապարհից դեպի Սեմյոնովկա բնակավայր տանող ավտաճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ցածր տեսանելիության և բքի պատճառով Արագածի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների, Սպիտակ-Լուսաղբյուր և Ջրաբեր-Ֆանտա ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Գավառի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի , Արագածի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ջաջուռի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վերջին հրատապ նորությունները
Երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է
12-05-2025Մայիսի 13-ին՝ ժամը 10։00-14։00-ը, Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ տեղի է ունենալու «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը:
Կարդալ ավելինՊայթեցում՝ շինաշխատանքներով պայմանավորված
05-05-2025Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելինԴիլիջանի թունելում իրականացվում է փոսային նորոգում
02-05-2025Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները։
Կարդալ ավելին