Ճանապարհների վիճակը 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
+++
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիս-Կապան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:
Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 13.02.2025
13-02-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 12.02.2025
12-02-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 11.02.2025
11-02-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին