Իրավիճակը ճանապարհներին. 08.02.2023

08-02-2023
Փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գավառի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
+++
 
Փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձորի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար:
 
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ բուք է։
 
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
+++
 
Փետրվարի 8-ին՝ ժամը 14։20-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար:
 
+++
 
Փետրվարի 8-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սպիտակի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Արթիկ-Ալագյազ, Քուչակ-Միրաք, Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ բուք է։
 
Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Վերջին հրատապ նորությունները

Պայթեցում՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված

20-04-2025

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 17.04.2025

17-04-2025

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 16.04.2025

16-04-2025

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին