ՀՀ ճանապարհները 08.03.2021
Մարտի 8-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Մարտի 8-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Հրազդանի, Մարտունիի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Ճամբարակի լեռնանցքում բուք է։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
+++
Մարտի 8-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
+++
Մարտի 8-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Հարգելի' վարորդներ, Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։
Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները։
+++
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 09.12.2025
09-12-2025Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 08.12.2025
08-12-2025Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդալ ավելին