Իրավիճակը ճանապարհներին. 08.12.2025
08-12-2025
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
+++
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։
Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
15-10-2026Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելինԻրազեկում
08-10-2026Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով։
Կարդալ ավելինԿիրականացվեն պայթեցման աշխատանքներ
02-10-2026Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից մինչև 15։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։
Կարդալ ավելին