ՀՀ ճանապարհները 09.03.2021

Մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Մարտի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ‚ Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Մարտի 9-ին՝ ժամը 11։30-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
+++
Մարտի 9-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025
25-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 24.03.2025
24-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 23.03.2025
23-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին