Ճանապարհների վիճակը 09.12.2020
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Բաղրամյանի և Լոռիի ավտոճանապարհներին՝ անձրև։
Աշոցքի, Հրազդանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։
Վարդենյաց և Ստեփանավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
+++
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Թումանյանի և Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
+++
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայքի, Դիլիջանի, Ճամբարակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ուշիից դեպի «Տառեր» կոչվող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները
Ժամանակավորապես կփակվի Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհի երթևեկությունը
18-04-2026Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։
Կարդալ ավելինԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Մ-1 ճանապարհին
18-04-2026«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
Կարդալ ավելինԻսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
13-04-2026Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից։
Կարդալ ավելին