Երթևեկության խաթարում Մ-2 ճանապարհին

10-08-2022
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը ժամը 13.50 դրությամբ վերականգնվել է։ Հիշեցնենք, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը։
+++
Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով ժամը 11.20 դրությամբ խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Վերջին հրատապ նորությունները
Պայթեցում՝ Տրանշ-2-ում
03-10-2023Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Կարդալ ավելինԻրազեկում վարորդներին
28-09-2023Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Կարդալ ավելինՊայթեցում՝ Տրանշ-2-ում
27-09-2023Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Կարդալ ավելին