Ճանապարհների վիճակը 10.12.2020

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Մարալիկի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։
+++
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ‚ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կապանի, Ախուրյանի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Մարալիկի և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 06.12.2023
06-12-2023Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 05.12.2023
05-12-2023Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին