Իրավիճակը ճանապարհներին. 11.02.2022

11-02-2022
Փետրվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
Փետրվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սիսիանի, Թումանյանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանի Արփենի-Բավրա ավտոճանապարհը և Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վերջին հրատապ նորությունները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
18-03-2025Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 17.03.2025
17-03-2025Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 16.03.2025
16-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին