ՀՀ ճանապարհները 11.03.2021

11-03-2021

Մարտի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։

Առատ ձյան պատճառով Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Մարտի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Մարտի 11-ին՝ ժամը 15.30-ի դրությամբ‚ Սարավանի լեռնանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

+++
Մարտի 11-ին՝ ժամը 14.30 դրությամբ‚ Սարավանի լեռնանցքը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
 
+++
Մարտի 11-ին՝ ժամը 11։20-ի դրությամբ‚ Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

+++

Առատ ձյան պատճառով Գորիսի տարածաշրջանի՝ Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բերդի, Մարտունիի, Արարատի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

 

 

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 12.03.2025

12-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 11.03.2025

11-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 10.03.2025

10-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին