Իրավիճակը ճանապարհներին. 11.03.2022

11-03-2022
Մարտի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Վանաձորի, Արագածի, Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 11-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Տավուշի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:


Ստեփանավանի և Քեթիի լեռնանցքներում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։


Աշոցքի, Ախուրյանի, Անիի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Վանաձորի, Արագածի, Ապարանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին