ՀՀ ճանապարհները 12.03.2021

+++
Մարտի 12-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
+++
Մարտի 12-ին՝ ժամը 17։40-ի դրությամբ‚ Սարավանի լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
+++
Մարտի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Նոյեմբերյանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի‚ Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Ախուրյանի, Ապարանի, Սևանի (Ծովագյուղից մինչև Շորժա), Գավառի, Աբովյանի (Չայնիի հատված) տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Հ-46‚ Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նշված ուղղությամբ երթևեկելուց։
+++
Սարավանի լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են։ Դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը։
Հարգելի՛ վարորդներ‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով չերթևեկել։
Ճանապարհների վիճակի մասին նախապես կարելի է իրազեկվել՝ զանգահարելով 010 562533 հեռախոսահամարով։
+++
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Գավառի, Նաիրիի, Աբովյանի տարածաշրջաններում բուք է։ Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025
25-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 24.03.2025
24-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 23.03.2025
23-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին