Իրավիճակը ճանապարհներին. 13.03.2022

13-03-2022
Մարտի 13-ին՝ ժամը 20։20-ի դրությամբ, Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության, ինչպես նաև տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։
 
Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
 
Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետեւանքով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, որի պատճառով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Սիսիանի տարածաշրջանը սպասարկող «ԳրինՌոդ» ՍՊ ընկերության աշխատակիցները իրականացնում են ճանապարհի երթևեկության վերականգման և մաքրման աշխատանքներ։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 15։30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 13։45-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 13.30 դրությամբ, Գորայք-Զանգեր ճանապարհահատվածին բուք է, ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահավածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Մարտի 13-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը (Զանգերի հատված), Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը (Զանգերի հատված) և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին