Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

13-06-2022

«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 37+500-կմ 55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։

Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 8։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։ Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Վերջին հրատապ նորությունները

Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել էր

20-06-2022

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Կարդալ ավելին

Կկատարվի հարկադիր քարաթափում

01-06-2022

Հունիսի 2-ին՝ ժամը 10։00-ին նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ – /Մ-2/ միջպետական ճանապարհի 93-րդ կիլոմետրին։

Կարդալ ավելին

Ավտոճանապարհները ժամանակավորապես փակ են լինելու

25-05-2022

Նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Կարդալ ավելին