13-12-2023
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Սպիտակի և Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։
Դիլիջանի ոլորաններում և Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
+++
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում եթևեկելիս կիրառել անվաշղթաներ։
+++
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար եթևեկելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են եթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։
+++
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Թումանյանի, Թալինի, Արարատի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: