Իրավիճակը ճանապարհներին. 14.01.2022

14-01-2022
Հունվարի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Վարդենիսի, Աբովյանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Թալինի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։
 
Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Տիգրանաշենի ոլորանները, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Գավառի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 21.01.2022

21-01-2022

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 20.01.2022

20-01-2022

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 19.01.2022

19-01-2022

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Կարդալ ավելին