Իրավիճակը ճանապարհներին. 15.03.2022

15-03-2022
Մարտի 15-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, և բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, որի պատճառով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Գորիսի, Գավառի, Մարտունիի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
 
Գորիսի, Կապանի, Մեղրիի, Տավուշի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան և Աղվերան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
 
Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի միջպետական նշանակության ավտոճանապարհը, Գնդեվազ-Ջերմուկ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները, Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Գորիսի, Սպիտակի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
 
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 05.12.2022

05-12-2022

Տեղումներ՝ ավտոճանապարհներին

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 04.12.2022

04-12-2022

Տեղումներ, մառախուղ, մերկասառույց որոշ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 03.12.2022

03-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին