Իրավիճակը ճանապարհներին. 16.03.2022

16-03-2022
Մարտի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 16-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
+++
 
Մարտի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 16-ին՝ ժամը 13։50-ի դրությամբ, Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, ինչի հետևանքով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։ Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին։
 
Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Գորիսի, Գավառի, Մարտունիի, Նաիրիի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
 
Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Վերջին հրատապ նորությունները

Պայթեցում՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում

15-04-2024

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Իրազեկում վարորդներին

11-04-2024

Սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 29.03.2024

29-03-2024

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին