ՀՀ ճանապարհները 17.02.2021

17-02-2021

Փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում սաստիկ ձյուն է տեղում, իսկ Վայքի, Կոտայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։


Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աշոցքի տարածաշրջանի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


+++


Աշոցքի տարածաշրջանի Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Հարգելի վարորդներ‚ հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի, Վայքի, Գորիսի տարածաշրջաններում՝ անձրև։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վարդենյաց լեռնացքում ձնախառն անձրև է տեղում, որի պատճառով ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկի տարածաշրջանի՝ Վարդաղբյուրից դեպի Ցողամարգ ավտոճանապարհին բուք է։

Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Սպիտակի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

+++

Փետրվարի 17-ին՝ ժամը 14.00 դրությամբ‚ Դիլիջանի ոլորաններն առատ ձյան պատճառով փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել սաստիկ բուք է։

+++

Փետրվարի 17-ին՝ ժամը 12.30 դրությամբ‚ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ անձրև։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին