Ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
17-09-2020
Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին‚ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։
Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 16.01.2026
16-01-2026Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդալ ավելին