ՀՀ ճանապարհները 17.12.2020

17-12-2020

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Արթիկի, Գավառի տարածաշրջաններում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում, իսկ Կապանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Աշտարակի, Էջմիածնի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։ Սիսիանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

+++
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Կոտայքի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Սպիտակի, Արթիկի, Սևանի, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Կոտայքի, Մարալիկի, Ապարանի, Թումանյանի, Իջևանի, Վայքի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։ Թալինի, Մարալիկի, Մասիսի, Կոտայքի տարածաշրջաններում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

Վերջին հրատապ նորությունները

Ճանապարհը ժամանակավորապես կփակվի

10-06-2026

Երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով։

Կարդալ ավելին

Ճանապարհը ժամանակավորապես կփակվի

29-05-2026

Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։

Կարդալ ավելին

Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին

21-04-2026

Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

Կարդալ ավելին