ՀՀ ճանապարհները 18.02.2021

18-02-2021

Փետրվարի 18-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Ամասիայից դեպի Բերդաշեն ավտոճանապարհը։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Ջերմուկի տարածաշրջանում, Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Թումանյանի տարածաշրջանում, Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

+++

Փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի տարածաշրջանի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արմավիրի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի տարածաշրջանի Մ-1, Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին