Իրավիճակը ճանապարհներին. 18.03.2022

18-03-2022
Մարտի 18-ին՝ ժամը 22։15-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 Աղվանի- Տաթև Մ-2 միջպետական ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Սարավանի լեռնանցքը, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 18-ին՝ ժամը 21։45-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Մ-2, Աղվանի- Տաթև, Մ-2 միջպետական ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Վերոնշյալ ավտոճանապարհի՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Սյունիքի մարզի ճանապարհների պահպանման եւ շահագործման պատասխանատուի, կապալառու կազմակերպության աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների համատեղ ուժերով իրականացվում են ճանապարհի բացման և երթևեկության կազմակերպման աշխատանքներ։
 
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ տվյալ ուղղությամբ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
 
+++
 
Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վերին Խոտանան գյուղի ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում։ Այժմ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Սյունիքի մարզի ճանապարհների պահպանման և շահագործման պատասխանատուն, կապալառու կազմակերպության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժերով իրականացնում են ճանապարհի բացման և երթևեկության կազմակերպման աշխատանքներ։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Աբովյանի, Հրազդանի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Աշտարակի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Արթիկի տարածաշրջանում բուք է։
 
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Թումանյանի, Ստեփանավանի, Աշոցքի, Ջերմուկի, Աշտարակի, Ապարանի, Դիլիջանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

 

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին