Իրավիճակը ճանապարհներին. 19.02.2024
19-02-2024
Փետրվարի 19-ին՝ ժամը 19։25-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում և Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում։
Նոյեմբերյանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
Փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
+++
Փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վերջին հրատապ նորությունները
Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
12-01-2025Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելին