Իրավիճակը ճանապարհներին. 19.03.2022

19-03-2022

Մարտի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածները, Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի և Սարավանի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհը առատ ձյան և բքի պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար փակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան պատճառով Մ-2 Աղվանի-Տաթև Մ-2 ավտոճանապարհին կցորդով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պարբերաբար առաջանում է խցանում, տեղում ճանապարհի երևեկությունը կանոնակարգում են ճանապարհային ոստիկանությունը և տվյալ ավտոճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները։

Թալինի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Հրազդանի (Հանքավանի հատված), Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

+++

Մարտի 19-ին՝ ժամը 13։10-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի Մ-1 միջպետական նշանակության՝ Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհը առատ ձյան և բքի պատճառով, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով, կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

+++

Մարտի 19-ին՝ ժամը 11։10-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատար և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

Մարտի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի Մ-1 միջպետական նշանակության՝ Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 09։15-ի սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Գավառի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 05.12.2022

05-12-2022

Տեղումներ՝ ավտոճանապարհներին

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 04.12.2022

04-12-2022

Տեղումներ, մառախուղ, մերկասառույց որոշ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 03.12.2022

03-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին