Իրավիճակը ճանապարհներին. 19.03.2024
19-03-2024
Մարտի 19-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, բքի պատճառով Գավառի տարածաշրջանի միջպետական ավտոճանապարհը, Թթուջուր -Նավուր ճանապարհահատվածը դժվարանցանելի են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Արարատի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
+++
Մարտի 19-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Տավուշի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Նաիրիի, Թումանյանի, Մեղրիի տարածաշրջաններում ՝անձրև։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
+++
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայքից դեպի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
+++
Մարտի 19-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյունէ տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջաններում` անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 09.03.2026
09-03-2026Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 08.03.2026
08-03-2026Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 07.03.2026
07-03-2026Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին