ՀՀ ճանապարհների վիճակը 19.11.2020
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
+++
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները
Իրազեկում
08-10-2026Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով։
Կարդալ ավելինԿիրականացվեն պայթեցման աշխատանքներ
02-10-2026Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից մինչև 15։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։
Կարդալ ավելինԻրազեկում
25-09-2026Նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։
Կարդալ ավելին