ՀՀ ճանապարհները 20.02.2021

20-02-2021

Փետրվարի 20-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի,  Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արագածի, Ստեփանավանի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով  Սարավանի լեռնանցքը, «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 ավտոճանապարհը, Մեղրիի լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ 

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Քաջարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում  տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 


+++


Փետրվարի 20-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ
, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արագածի, Ստեփանավանի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ 

Բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։

Սիսիանի և Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Քաջարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում  տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։


+++


Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում վարորդները, չենթարկվելով ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության աշխատակիցների հորդորներին, առաջացրել են խցանում։
Հարգելի' վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք չխոչընդոտել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքներին և երթևեկել՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Բաղրամյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Սպիտակի տարածաշրջանում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին