Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը նորոգման աշխատանքների պատճառով միակողմանի փակ է

20-07-2020

Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։

Վարորդներին հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

Վերջին հրատապ նորությունները

Ճանապարհը ժամանակավորապես կփակվի

29-05-2026

Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։

Կարդալ ավելին

Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին

21-04-2026

Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես կփակվի Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհի երթևեկությունը

18-04-2026

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։

Կարդալ ավելին