ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 09։00-ի դրությամբ

21-03-2022
Ժամը 22։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կմ-ն, որ ձնահյուսի և հողային բերվածքների պատճառով փակ էր, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Մարտի 21-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետր հատվածը (դեպի Դրախտիկ) ձնահյուսի և հողային բերվածքների (մոտ 300 խմ) պատճառով երկկողմանի փակ է։
 
Այժմ «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ։
 
 
+++
 
Մարտի 21-ին՝ ժամը 20։35-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ալագյազ-Արթիկ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Գորիսի, Կապանի, Մեղրիի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Վանաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

+++

 

Մարտի 21-ին՝ ժամը 17։20-ի դրությամբ, Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր հատված) միակողմանի դժվարանցանելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

+++

Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալագյազ-Արթիկ, Լանջառ-Լուսաշող, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Դիլիջանի, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գորիսի, Կապանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

+++

Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան և Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները ժամը 12.30 դրությամբ կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ոսկեպարի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Մասիսի, Արտաշատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 05.12.2022

05-12-2022

Տեղումներ՝ ավտոճանապարհներին

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 04.12.2022

04-12-2022

Տեղումներ, մառախուղ, մերկասառույց որոշ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 03.12.2022

03-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին