Իրավիճակը ճանապարհներին. 21.03.2024

21-03-2024
Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-15 մետր։
Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
+++
Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանադ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Թալինի, Արթիկի, Սպիտակի, Կոտայքի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում, իսկ Արագածի և Սարավանի լեռնանցքում՝ թույլ ձյուն։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Մ-2 միջպետական ավտոճանապարհի 145-րդ կմ-ում՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան հատվածում‚ ժամը 10.00 դրությամբ տեղի է ունեցել քարաթափում։
Ճանապարհը միակողմանի փակ է։
+++
Մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ Ախուրյանի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025
25-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 24.03.2025
24-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 23.03.2025
23-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին