Իրավիճակը ճանապարհներին. 21.11.2023

21-11-2023
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
+++
 
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սիսիանում («Զանգեր» կոչվող հատված) տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
+++
 
Մ-2 միջպետական ճանապարհը սպասարկող կազմակերպությունների՝ «Գրին ռոդ»-ի և «Վայքի ՃՇՇ»-ի‚ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի փրկարար ծառայության‚ պարեկների և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ Մ-2-ի Սարավանից Գորայք ճանապարհահատվածը երթևեկության համար բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Հիշեցնենք‚ որ առատ ձյան և բուքի պատճառով նշված հատվածը փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ (Սարավանի լեռնանցք) հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

+++

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վայքում (Զանգեր կոչվող հատված) և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025

25-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 24.03.2025

24-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2025

23-03-2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին