ՀՀ ճանապարհները 22.01.2021

Հունվարի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
+++
Տավուշի տարածաշրջանի Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո հունվարի 22-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի, Ապարանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք վարելիս լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 25.03.2025
25-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 24.03.2025
24-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելինԻրավիճակը ճանապարհներին. 23.03.2025
23-03-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին