Իրավիճակը ճանապարհներին. 22.02.2023

22-02-2023
Փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ծիլքար-Սպիտակի ոլորաններ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։
 
Բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
+++
 
Փետրվարի 22-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի Մ-3 միջպետական ավտոճանապարհը՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ, բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է։
 
+++
 
Փետրվարի 22-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
+++
 
Փետրվարի 22-ին՝ ժամը 09։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Գորայք-Սիսիան ավտոճանապարհին, Աբովյանի, Հրազդանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 09.02.2025

09-02-2025

Ձյուն՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 08.02.2025

08-02-2025

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 07.02.2025

07-02-2025

Ձյուն, բուք՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին