Իրավիճակը ճանապարհներին. 22.03.2022

22-03-2022

Մարտի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

+++

Մարտի 22-ին՝ ժամը 17։25-ի դրությամբ, Մ-1 միջպետական Երևան-Գյումրի- Վրաստանի սահման ճանապարհի Աշոցք-Բավրա հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

+++

Մարտի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

+++

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Որոտանի լեռնանցքը (Սարավան- «Զանգեր»), Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Վանաձոր-Ստեփանավան հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ալագյազ-Արթիկ, Կապան-Տաթև ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Աշոցքի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին