Իրավիճակը ճանապարհներին. 23.03.2022

23-03-2022
Մարտի 23-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։
 
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) և Վանաձոր-Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

+++

Մարտի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աղվանի-Տաթև, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Տաշիրի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 
+++
 
Մարտի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Որոտոնի լեռնանցքը (Սարավան-Զանգեր հատված) կցորդով և բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
+++
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Սարավան-«Զանգեր», Աղվանի-Տաթև, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։
 
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 02.12.2022

02-12-2022

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 01.12.2022

01-12-2022

Տեղումներ և մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 30.11.2022

30-11-2022

Տեղումներ՝ ճանապարհներին։

Կարդալ ավելին