ՀՀ ճանապարհների վիճակը 23.11.2020

23-11-2020

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

+++


ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

+++

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ առանց տեղումների եղանակ է։ Ճամբարակի և Մեղրու լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

 

Վերջին հրատապ նորությունները

Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

02-10-2026

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից մինչև 15։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Իրազեկում

25-09-2026

Նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։

Կարդալ ավելին